Աշխարհ

09.03.2018 12:19


Արսեն Վենգեր. «Շատ կարևոր հաղթանակ էր սարսափելի շաբաթից հետո»

Արսեն Վենգեր. «Շատ կարևոր հաղթանակ էր սարսափելի շաբաթից հետո»

Եվրոպա լիգայի խաղարկության 1/8 եզրափակչի առաջին խաղում Լոնդոնի «Արսենալը» «Սան Սիրո» ստադիոնում հյուրընկալվեց «Միլանին» և հաղթեց 2:0 հաշվով:

Խաղից հետո «զինագործների» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը կիսվել է իր տպավորություններով.

«Շատ կարևոր հաղթանակ էր սարսափելի շաբաթից հետո: Մենք հաղթեցինք, բայց դեռևս չենք ապահովել հաջորդ փուլի ուղեգիրը: Գոհ եմ թիմի մարտական ոգուց: Երբ դու մի քանի օր առաջ խաղացել ես Գավաթի եզրափակչում, այնուհետև վերականգնվելը շատ դժվար է լինում: Դա նման է բռնցքամարտի մրցավեճի, երբ դու շատ քիչ ժամանակ ես ունենում վերականգնվելու համար: Հենց դա էլ մեզ հետ պատահեց: Գալիս է մի պահ, երբ պետք է հարցերին պատասխանես հպարտությամբ և լավագույն որակներդ ցույց տալու ցանկությամբ»,-Վենգերի խոսքն է մեջբերում «BT Sport»-ը:

Աղբյուրը՝ armsport.am

Այս խորագրի վերջին նյութերը