Աշխարհ

14.03.2018 12:32


Զարմացած էի, երբ ինձ հրավիրեցին Հայաստանի ազգային հավաքական. Նորբերտո Բրիասկո

Զարմացած էի, երբ ինձ հրավիրեցին Հայաստանի ազգային հավաքական. Նորբերտո Բրիասկո

Հայաստանի ազգային հավաքականի նորեկ Նորբերտո Բրիասկո-Բալեկյանը հարցազրույց է տվել արգենտինական La Pelota Al 10-ին, որի ընթացքում խոսել է նաև ընտրանուց ստացած հրավերի մասին:

«Զարմացած էի, երբ զանգահարեցին և հրավիրեցին հավաքական՝ ասելով, որ հետաքրքրված են ինձնով: Ես դրական պատասխան տվեցի: Ինձ հայ եմ համարում, քանի որ տատիկս ու պապիկս Հայաստանից են: Մորական կողմի պապիկս հայ է: Շաբաթ օրը մեկնում եմ Հայաստան: Գործակալիս հետ խոսել եմ, և նա ասել է, որ պետք է ձեռքիցս բաց չթողնեմ այս շանսն ու առավելագույնը քաղեմ դրանից: Ինչ վերաբերում է Արթուր Պետրոսյանին, ապա մարզչի հետ դեռ չեմ զրուցել: Գիտեմ, որ նա ցանկացել է զրուցել ինձ հետ, բայց դեռ նման հնարավորություն չի եղել»,-ասել է արգենտինական «Ուրական» 22-ամյա ֆուտբոլիստը:

Աղբյուրը՝ sportal.am

Այս խորագրի վերջին նյութերը