Լրահոս

15.03.2018 21:22


Թիվ 44 երթուղու ավտոբուսի սրահում գողացել է կանացի դրամապանակ

Թիվ 44 երթուղու ավտոբուսի սրահում գողացել է կանացի դրամապանակ

Մարտի 14-ին, ժամը 19.10-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 2-րդ վաշտի ծառայողները Երևանի Գյուրջյան փողոցի թիվ 10 հասցեի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1987 թ. ծնված Արման Դ.-ին, որը տվել է խոստովանական բացատրություն, որ մարտի 13-ին, ժամը 15.30-ից 16.00-ն ընկած ժամանակահատվածում, թիվ 44 երթուղու ավտոբուսի սրահում գողացել է կանացի դրամապանակ, որի մեջ եղել է 4.000 դրամ և 100 դոլար:
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ դրամապանակը պատկանում է 1994 թ. ծնված Ասյա Գ.-ին:
Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը