Աշխարհ

15.03.2018 22:33


Մայամիում կամուրջ է փլուզվել․ կան զոհեր (տեսանյութ)

Մայամիում կամուրջ է փլուզվել․ կան զոհեր (տեսանյութ)

Մայամիում կամուրջ է փլուզվել։ Արդեն իսկ զոհերի մասին տեղեկություններ են ստացվում։ Ինչպես հայտնում է CNN-ը, կամուրջը գտնվում է Ֆլորիդայի միջազգային համալսարանի մոտ։

Կամուրջն ընկել է դրա տակով անցնող ավտոմեքենաների վրա։ Հնարավոր է՝ փլատակների տակ մարդիկ կան արգելափակված։ Տեղում փրկարարական աշխատանքներ են իրականացվում։

Փլուզված կամուրջը ծրագրվում էր շահագործման հանձնել հաջորդ տարի։ Դրա արժեքը ավելի քան 14 մլն դոլար էր։ Կամուրջը կառուցվում էր ինքնամաքրվող բետոնից և արագացված շինարարության մեթոդներով, որոնք, ինչպես ենթադրվում էր, պետք է աշխատակիցների և անցորդների համար նվազեցնեին հնարավոր ռիսկերը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը