Աշխարհ

16.03.2018 07:41


Եվրոպա Լիգա. «Արսենալ»-«Միլան»՝ 3:1 (տեսանյութ)

Եվրոպա Լիգա. «Արսենալ»-«Միլան»՝ 3:1 (տեսանյութ)

Լոնդոնի «Արսենալ»-ը Եվրոպա Լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղում 3:1 հաշվով առավելության հասավ «Միլան»-ի նկատմամբ և հաջորդ փուլի ուղեգիր նվաճեց:

«Զինագործներ»-ի կազմում դուբլի հեղինակ դարձավ Դենի Ուելբեքը, մեկ անգամ էլ դիպուկ հարվածեց Աարոն Ռեմսին, իսկ հյուրերի միակ գնդակը հեռահար հարվածով խփեց Հական Չալհանօղլուն:

Հիշեցնենք, որ «Սան Սիրո»-ում կայացած խաղում Վենգերի թիմը նույնպես հաղթել էր (2:0):

Լոնդոնցիների հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկնարկային կազմում էր և 69-րդ րոպեին փոխարինվեց:

Այսպիսով, «Արսենալ»-ը 2 խաղի արդյունքում ընդհանուր 5:1 հաշվով հաղթեց «Միլան»-ին և շարունակում է պայքարել տիտղոսի համար:

«Արսենալ»-«Միլան»՝ 3:1 (5:1)
0:1՝ Չալհանօղլու (35'), 1:1` Ուելբեք (39', 11-մ.), 2:1՝ Խակա (71'), 3:1՝ Ուելբեք (86')

Աղբյուրը՝ sportal.am

Այս խորագրի վերջին նյութերը