Աշխարհ

16.03.2018 09:34


Հպարտ եմ, որ ԱՊԼ-ի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստն եմ. Սանչես

Հպարտ եմ, որ ԱՊԼ-ի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստն եմ. Սանչես

«Ման. Յունայթեդ»-ի հարձակվող Ալեքսիս Սանչեսը հպարտանում է, որ ԱՊԼ-ի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստն է:

«Ճնշումն ինձ չի խանգարում, այլ հակառակը՝ օգնում է: Որքան մեծ է այն, այնքան ինձ լավ եմ զգում: Ինձ համարում եմ համաշխարհային մակարդակի կարևոր ֆուտբոլիստ: Հպարտ եմ, որ չիլիացի եմ և համարվում եմ ԱՊԼ-ի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը»,- Սանչեսի խոսքերն է մեջբերում Sportsmole-ը:

Հիշեցնենք, որ Սանչեսն «Արսենալ»-ից «Ման. Յունայթեդ» է տեղափոխվել 2018 թվականի ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում:

Աղբյուրը՝ sportal.am

Այս խորագրի վերջին նյութերը