Աշխարհ

18.03.2018 12:09


Հիվանդանոցից դուրս գրված զբոսաշրջիկը Գուդաուրի է վերադարձել՝ դահուկ քշելու

Հիվանդանոցից դուրս գրված զբոսաշրջիկը Գուդաուրի է վերադարձել՝ դահուկ քշելու

Վրաստանի առաջին փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Դմիտրի Քումսիշվիլին այցելել է Գուդաուրիի հանգստավայրում ճոպանուղու վթարից տուժած զբոսաշրջիկներին և հրավիրել նրանց հաջորդ տարի ևս այցելել Վրաստան:

Հիշեցնենք՝ տեխնիկական անսարքության պատճառով փորձառու դահուկորդների համար նախատեսված ճոպանուղին շարքից դուրս էր եկել, արագացել էր ընթացքը, ինչի հետևանքով 11 զբոսարջիկ էր տուժել՝ մեծամասնությունը օտարերկյա քաղաքացիներ: Նրանից երեքին բուժօգնություն էր ցուցաբերվել Գուդաուրիի ամբուլատորիայում, ևս ութը ուղղաթիռներով և ռեանոմոբիլներով տեղափոխվել էր մայրաքաղաքի բժկական կենտրոններ: Ռուսաստանի և Ուկրաինայի քաղաքացիները բուժում են ստանում Գուդուշաուրիի անվան կենտրոնում, իսկ Շվեդիայի քաղաքացին, ով ինչպես նշվել է, հղիության 15-րդ շաբաթում է, բուժում է ստանում medi club կենտրոնում:

Փոխվարչապետը հիվանդանոց այցից հետո ասել է, որ տուժածներն իրենց համեմատաբար լավ են զգում, այդ թվում նաև Ուկրաինայի մեկ քաղաքացին, ով վիրահատությունից հետո գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:

«Ուզում եմ լավ նորությունից սկսել՝ այսօր դուրս է գրվել Օլեգ Վիտրյակն, ով վերադարձել է Գուդաուրի՝ դահուկ քշելու, իսկ ուկրաինացի տիկինը մինչև հիմա վերակենդանացման բաժանմունքում է, նա լուրջ հետազոտության կարիք ունի»:

Փոխվարչապետն ասում է, որ բոլոր զբոսարջիկներն ընդունել են հաջորդ տարի ևս ձմեռային հանգիստը Վրաստանում անցկացնելու առաջարկը: Վրաստանի իշխանությունները նաև հոգացել են տուժածների հարազատներին մայրաքաղաքում տեղավորվելու ծախսերը՝ «Holiday Inn» հյուրանոցում:

Հղիության 15-րդ շաբաթում գտնվող ուկրաինացուն Medi club բուժկենտրոնում այցելել է Առողջապահության և սոցապահովության նախարար Դավիթ Սերգեենկոն, ով ասել է, որ տուժածի վիճակը կայուն է, պտղին վտանգ չի սպառնում, առաջիկայում նա դուրս կգրվի և անհրաժեշտության դեպքում բժշկի ուղեկցությամբ սովորական չվերթով կարող է վերադառնալ: Տուժածների բուժման բոլոր ծախսերն իր վրա է վերցրել Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության լեռնային հանգստավայրերի զարգացման կազմակերպությունը, որը պատասխանատու է ճոպանուղիների համար:

Աղբյուրը՝ aliq.ge

Այս խորագրի վերջին նյութերը