Աշխարհ

18.03.2018 21:09


Մոսկվայի «Արարատ»-ի բժիշկները Երևան մեկնելիս ինքնաթիռում փրկել են տղամարդու կյանքը

Մոսկվայի «Արարատ»-ի բժիշկները Երևան մեկնելիս ինքնաթիռում փրկել են տղամարդու կյանքը

Մոսկվայի «Արարատ»-ը ուսումնամարզական հավաք անցկացնելու նպատակով այսօր ժամանել է Երևան:

Ռուսական ակումբի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ Երևան մեկնելիս ինքնաթիռի ուղևորներից մեկը հանկարծակի վատացել է, սակայն իրենց թիմի բժիշկ Վիտալի Իկոնիկովի և մերսողներ Մարատ Իշմուրզինի ու Գենադի Կոլոսովի շնորհիվ հաջողվել է փրկել տղամարդու կյանքը:

Հիշեցնենք, որ մարտի 23-ին Մոսկվայի «Արարատ»-ը հավաքի ընթացքում ուժերը կչափի «Բանանց»-ի հետ:

Աղբյուրը՝ sportal.am

Այս խորագրի վերջին նյութերը