Կարծիք

20.03.2018 09:03


Երկիրը կրկեսի վերածելո՞ւ փորձն է ուզում փոխանցել

Երկիրը կրկեսի վերածելո՞ւ փորձն է ուզում փոխանցել

Ախր մարդը հեչ չի ուզում էլի, բայց եթե շատ ստիպեք, պայման է դնելու․ «Բայց եթե ի վերջո որոշենք, որ առաջադրվելու է իմ թեկնածությունը, ապա դա կլինի իմ կողմից մեկ հավելումով ՝ առ այն, որ ավելի շատ ժամանակ եմ հատկացնելու երիտասարդ քաղաքական լիդերներին մեր երկրի անցած տարիների երևացող ու չերևացող ողջ փորձը փոխանցելու գործին»․․․

Տեսնես ո՞ր փորձը՝ մարտի 1-ով զոռով, կեղծիքով իշխանության գալո՞ւ․․․

Այլախոհներին բանտերը լցնելո՞ւ փորձը․․․

Մեկ տասնամյակ անընդմեջ խոստումներ տալու և բացառապես չկատարելո՞ւ․․․

էն եղբայր, ընկեր, դասարանցի գեղերից հավաքել, բերելու ու մեր ուսերին նստացնելո՞ւ․․․

«Ինչքան ուզենք, էնքան խփենքի» փորձը՞․․․
Օֆշորների գեներալներին պատժելու փոխարեն խրախուսելո՞ւ․․․

Բյուջեն թալանողներին ու պնակալազներին մեդալներ բաժանելո՞ւ․․

Մեկ միլիոն աղքատ ունենալո՞ւ․․․

Մասսայաբար արտագաղթեցնելո՞ւ փորձը․․․

Սահմանը անապահով երեխաներով պահելո՞ւ․․․

Հեկտարներով հողեր հանձնելո՞ւ փորձը․․․

Երկրի վարկը զրոյացնելո՞ւ․․․

Երկիրը կրկեսի վերածելո՞ւ փորձն է ուզում փոխանցել։

Աստված սիրես, փորձդ քեզ պահիր, էլի ու գնա էլի, գնա․․․

Սուսաննա Մուրադյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը