Աշխարհ

20.03.2018 16:52


Վրաստանում 2017 թ․ ավելի քան 8 հազար մարդ ազգանուն է փոխել

Վրաստանում 2017 թ․ ավելի քան 8 հազար մարդ ազգանուն է փոխել
2017 թվականին Վրաստանում 8 339 մարդ փոխել է իր ազգանունը: Մասնավորապես, արդարադատության նախարարության տվյալներով, 2017 թվականին բարեկամի ազգանուն է վերցրել 1977 տղամարդ և 5467 կին, ամուսնու ազգանուն` 418 տղամարդ և 477 կին:
Ինչ վերաբերում է 2016 թվականին, բարեկամի ազգանուն է վերցրել 1678 տղամարդ և 5497 կին: Նույն տարում 398 տղամարդ և 464 կին վերցրել է ամուսնու ազգանունը:
2016 թվականին 58 անձ երկու անգամ անուն կամ ազգանուն է փոխել, իսկ մեկը` 3 անգամ: 2017 թվականին 59 անձ փոխել է ազգանունը երկու անգամ, 1 անձ` 4 անգամ:
Աղբյուրը՝ aliq.ge

Այս խորագրի վերջին նյութերը