Աշխարհ

21.03.2018 13:17


«Արսենալ»-ը «Ման. Յունայթեդ»-ին հայտնել է այն գումարի չափը, որի դիմաց կզիջի Բելյերինի տրանսֆերը

«Արսենալ»-ը «Ման. Յունայթեդ»-ին հայտնել է այն գումարի չափը, որի դիմաց կզիջի Բելյերինի տրանսֆերը

«Արսենալ»-ի պաշտպան Էկտոր Բելյերինը կարող է կարիերան շարունակել «Մանչեսթեր Յունայթեդ»-ում: Այս մասին հաղորդում է Evening Standard-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ լոնդոնցիների ղեկավարությունը դեմ չէ իսպանացու տրանսֆերը զիջել «կարմիր սատանաներ»-ին, եթե վերջինս պատրաստ լինի վճարել 50 մլն ֆունտ ստերլինգ:

Հարկ է նշել, որ մանչեսթերյան թիմը դեռ 2 տարի առաջ էր ցանկանում թիմ հրավիրել Բելյերինին:

22-ամյա խաղացողի ծառայություններով հետաքրքրված են նաև «Յուվենթուս»-ը և «Բարսելոնա»-ն:

Աղբյուրը՝ sportal.am

Այս խորագրի վերջին նյութերը