Աշխարհ

22.03.2018 10:05


Կոսովոյի խորհրդարանում ընդդիմադիրներն արցունքաբեր գազ են կիրառել (տեսանյութ)

Կոսովոյի խորհրդարանում ընդդիմադիրներն արցունքաբեր գազ են կիրառել (տեսանյութ)

Կոսովոյի խորհրդարանին ի վերջո հաջողվել է հաստատել Չեռնոգորիայի (Մոնտենեգրո) հետ սահմանագծի մասին համաձայնագիրը։

Երեկ ամբողջ օրվա ընթացքում դա անել չէր հաջողվում, քանի որ ընդդիմությունը ամեն կերպ փորձում էր խաթարել քվեարկությունը, ընդդիմադիրները անգամ արցունքաբեր գազ են կիրառել խորհրդարանի նիստերի դահլիճում։ Չնայած նիստը չորս անգամ ընդմիջվել է, բայց խորհրդարանի նախագահը պնդել է, որ քվեարկությունը պետք է անցկացվի, և, ի վերջո, համաձայնագիրը մեծամասնության ձայներով ընդունվել է։

Եվրամիությունը և ԱՄՆ-ը դատապարտել են Կոսովոյի խորհրդարանի նիստերի դահլիճում արցունքաբեր գազի կիրառումը։

Աղբյուրը՝ Ազատություն

Այս խորագրի վերջին նյութերը