Աշխարհ

22.03.2018 22:36


Պաշտոնական. «Մանչեսթեր Յունայթեդը» խզել է պայմանագիրը Իբրահիմովիչի հետ

Պաշտոնական. «Մանչեսթեր Յունայթեդը» խզել է պայմանագիրը Իբրահիմովիչի հետ

«Մանչեսթեր Յունայթեդը» պաշտոնապես հայտնել է, որ խզել է պայմանագիրը թիմի հարձակվող Զլատան Իբրահիմովիչի հետ ֆուտբոլիստի խնդրանքով:

Ակումբը շնորհակալություն է հայտնել խաղացողին թիմի նվաճումներին նպաստելու համար ու հաջողություն մաղթել հետագա կարիերայում:

Այսօր հայտնի էր դարձել, որ շվեդ հարձակվողը մոտ է «Լոս Անջելես Գելեքսի» տեղափոխվելուն:

Հիշեցնենք, որ ծանր վնասվածքից հետո Իբրահիմովիչը 2017 թվականի դեկտեմբերին կրկին լուրջ վնասվածք ստացավ և մինչև օրս խաղադաշտ դուրս չի եկել:

Աղբյուրը՝ armsport.am

Այս խորագրի վերջին նյութերը