Աշխարհ

24.03.2018 16:21


Daily Mail. Բեյլը Մոուրինյուի պատճառով չի ցանկանում տեղափոխվել «Ման. Յունայթեդ»

Daily Mail. Բեյլը Մոուրինյուի պատճառով չի ցանկանում տեղափոխվել «Ման. Յունայթեդ»

Մադրիդի «Ռեալ»-ի ուելսցի վինգեր Գարեթ Բեյլը չի ցանկանում տեղափոխվել «Ման. Յունայթեդ»: Այս մասին հայտնում է Daily Mail-ը:

Աղբյուրի տեղեկություններով, Բեյլը չի ցանկանում աշխատել «կարմիր սատանաներ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հետ, քանի որ նրան դուր չի գալիս այն, որ պորտուգալացի մասնագետը հաճախ հրապարակայնորեն քննադատում է իր սաներին:

Բեյլը «Ռեալ»-ի գույները պաշտպանում է սկսած 2013 թվականից: Նա Իսպանիայի առաջնությունում մասնակցել է 119 հանդիպման և խփել 63 գոլ:

Աղբյուրը՝ sportal.am

Այս խորագրի վերջին նյութերը