Աշխարհ

26.03.2018 13:10


Թուրքիան սեփական արտադրության բալիստիկ հրթիռներ է փորձարկել (տեսանյութ)

Թուրքիան սեփական արտադրության բալիստիկ հրթիռներ է փորձարկել (տեսանյութ)

Թուրքիան հաջողությամբ փորձարկել է սեփական արտադրության կարճ և միջին հեռահարության «Bozdoğan» և «Gökdoğan» կոչվող բալիստիկ հրթիռները: Փորձարկումը տեղի է ունեցել Թուրքիայի Սինոպ զորավարժարանում։

Հրթիռների արտադրության հարցերով զբաղվել են Թուրքիայի գիտատեխնիկական հետազոտությունների կենտրոնը (TUTBIKAT) և Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչությունը։

2018-ի տարեվերջին նախատեսված է այդ հրթիռների փորձարկման հաջորդ փուլը, որի ժամանակ դրանք բաց կթողնվեն շարժվող թիրախների ուղղությամբ:

Հրթիռները նախկինում ներկայացվել էին Ստամբուլում կայացած «IDEF 2017» ռազմական տոնավաճառում։

Եթե «Gökdoğan» հրթիռը թիրախը խոցում է միայն կարճ հեռավորության վրա, ապա «Bozdoğan»-ը խոցում է բավականին մեծ հեռավորության վրա։ Այն ունի «Smart» ինքնակառավարման համակարգ:

Ծրագրվում է, որ վերոնշյալ հրթիռները Թուրքիայի զինուժի շահագործմանը կհանձնվեն 2020 թվականին։

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը