Աշխարհ

26.03.2018 16:21


Ես պատմության դասագրքերում եմ, Պորոշենկոն՝ քրեական քրոնիկաներում. Սահակաշվիլի

Ես պատմության դասագրքերում եմ, Պորոշենկոն՝ քրեական քրոնիկաներում. Սահակաշվիլի
«Ես արդեն պատմության դասագրքերում եմ, Պյոտր Պորոշենկոն՝ քրեական ու դատական քրոնիկաներում»,-ասել է Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սահակաշվիլին՝ անդրադառնալով Պորոշենկոյի հայտարարությանը։
Մարտի 24-ին Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ հատուկ ծառայությունների կողմից Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլի և ուկրաինացի պատգամավոր, օդաչու Նադեժդա Սավչենկոյի մասին նոր բացահայտումները ներառվելու են հատուկ ծառայությունների դասագրքերում:
«Ես դեռ դատարանում կպաշտպանեմ ինձ, այնուհետև ցուցմունք կտամ Պորոշենկոյի դեմ: Ինձ համար մի մտահոգվեք: Ես արդեն պատմության դասագրքերում եմ, իսկ Պորոշենկո թյուրիմացությունը` միայն քրեական կամ դատական փաստաթղթերում»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Սահակաշվիլին:
Աղբյուրը՝ aliq.ge

Այս խորագրի վերջին նյութերը