Աշխարհ

26.03.2018 22:10


Sky Sports. «Ման. Յունայթեդ»-ը Պոգբայի տրանսֆերի դիմաց ահռելի մեծ գումար է պահանջում

Sky Sports. «Ման. Յունայթեդ»-ը Պոգբայի տրանսֆերի դիմաց ահռելի մեծ գումար է պահանջում

«Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Պոլ Պոգբան ամռանը կարող է փոխել ակումբային գրանցումը: Այս մասին հաղորդում է Sky Sports-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ «կարմիր սատանաներ»-ի ղեկավարությունը պատրաստ է հրաժարվել ֆրանսիացու ծառայություններից, եթե որևէ ակումբ 230 մլն եվրոյից ոչ պակաս առաջարկ կատարի:

Հարկ է նշել, Պոգբան լարված հարաբերությունների մեջ է մանկունյացիների գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հետ:

Հիշեցնենք, որ երիտասարդ ֆուտբոլիստն անգլիական գրանդ էր տեղափոխվել «Յուվենթուս»-ից՝ 105 մլն եվրոյի դիմաց:

Աղբյուրը՝ sportal.am

Այս խորագրի վերջին նյութերը