Աշխարհ

27.03.2018 11:31


Ինքնաբուխ հանրահավաք Կեմերովոյում՝ տեղի իշխանությունների հրաժարականի պահանջով (տեսանյութ)

Ինքնաբուխ հանրահավաք Կեմերովոյում՝ տեղի իշխանությունների հրաժարականի պահանջով (տեսանյութ)

Կեմերովոյում մարզկենտրոնի ղեկավարի հրաժարականի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման պահանջով հարյուրավոր մարդիկ ինքնաբուխ հանրահավաք են անցկացնում նահանգապետարանի շենքի մոտ։

Նրանք նաև պահանջում են ճշմարիտ տեղեկատվություն հաղորդել կիրակի օրը առևտրի կենտրոնում բռնկված հրդեհի մասին։

Շատերը չեն հավատում զոհերի պաշտոնական թվերին՝ նշելով, որ դրանց թիվը հարյուրների է հասնում։

Հանրահավաքի մասնակիցները դժգոհ են նաև փրկարարների աշխատանքից։ Նրանք պահանջում են ողբերգության ազնիվ և մանրակրկիտ հետաքննություն։

Կեմերովոյում "Зимняя вишня" առևտրի և զվարճանքի կենտրոնում կիրակի օրը բռնկված խոշոր հրդեհի հետևանքով, պաշտոնական տվյալներով 64 մարդ է զոհվել։

Աղբյուրը՝ Ազատություն

Այս խորագրի վերջին նյութերը