Աշխարհ

28.03.2018 11:36


Իսպանիայում ոստիկանները մահակներով ցրել են Կատալոնիայի անկախացման կողմնակիցներին (տեսանյութ)

Իսպանիայում ոստիկանները մահակներով ցրել են Կատալոնիայի անկախացման կողմնակիցներին (տեսանյութ)

Իսպանիայում բախում է տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանների միջև․ 2 մարդ ձերբակալվել է, մի քանիսը՝ տուժել։

Փողոց դուրս եկած իսպանացիները պահանջել են ազատ արձակել Կատալոնիայի անկախությունը պաշտպանած և այժմ բանտում գտնվող քաղաքական գործիչներին, այդ թվում՝ Կառլես Պուչդեմոնին։

Ակցիայի հարյուրավոր մասնակիցներ հավաքվել են երկաթգծային կայարանում՝ փորձելով խափանել գնացքների աշխատանքը: Շատ փողոցներում երկար խցանումներ են գոյացել, նաև դադարեցվել է Իսպանիա-Ֆրանսիա ճանապարհի երթևեկությունը։

Բողոքի նմանատիպ ակցիա է կազմակերպվել նաև Լոնդոնում Գերմանիայի դեսպանատան առջև:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը