Աշխարհ

28.03.2018 18:41


Իրկուտսկում փնտրում են ծաղիկը ձեռքին մերկ երիտասարդին, ով մեքենա է առևանգել և տուն թալանել (տեսանյութ)

Իրկուտսկում փնտրում են ծաղիկը ձեռքին մերկ երիտասարդին, ով մեքենա է առևանգել և տուն թալանել (տեսանյութ)

Իրկուտսկի ոստիկանությունը փնտրում է մի տղամարդու, ով մի շարք հանցագործություններ է կատարել։

Նա վաղ առավոտյան առևանգած Hyundai-ի մակնիշի ավոտմեքենայով շենքի բակում բախվել է մեկ այլ տրանսպորտային միջոցի և դիմել փախուստի։

Այնուհետև պարզվել է, որ մինչ այդ բարերից մեկում նա մերկ է շրջել։ Ենթադրվում է, որ երիտասարդը չափից շատ ալկոհոլ օգտագործելուց հետո մտել է շենքերից մեկի շքամուտք, իր հետ վերցրել ծաղկամանը, մտել դուռը չփակված բնակարաններից մեկը, այնտեղ շաղ տվել ծաղկամանի հողը, գողացել ավտոմեքենայի բանալին, բակում գտել համապատասխան փոխադրամիջոցը և այն վարելով՝ դարձել ՃՏՊ-ի հեղինակ։

Տարօրինակ երիտասարդին գտնել դեռ չի հաջողվել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը