Աշխարհ

28.03.2018 22:36


Օբամեյանգը խնդրել է «Արսենալի» ղեկավարությանը ձեռք բերել Դեմբելեին

Օբամեյանգը խնդրել է «Արսենալի» ղեկավարությանը ձեռք բերել Դեմբելեին

Լոնդոնի «Արսենալի» հարձակվող Պյեր Էմերիկ Օբամեյանգը խնդրել է ակումբի ղեկավարությանը ձեռք բերել կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Ուսման Դեմբելեին: Այս մասին տեղեկացնում է «Tribalfootball»-ը:

Գաբոնցին կարծում է, որ նա և Դեմբելեն հրաշալի զույգ կկազմեն Անգլիայի Պրեմիեր լիգայում:

Հիշեցնենք, որ Օբամեյանգն ու Ուսմանը միասին հանդես են եկել Դորտմունդի «Բորուսիայում»:

Նշենք նաև, որ «Արսենալի» կազմում հանդես է գալիս նախկին «բորուսիացի» Հենրիխ Մխիթարյանը:

Դեմբելեն «Բարսելոնա» է տեղափոխվել նախորդ տարվա ամռանը 105 մլն եվրոյի դիմաց: Նրա պայմանագրի ժամկետը «կապտանռնագույնների» հետ նախատեսված է մինչև 2022 թվականը:

Աղբյուրը՝ armsport.am

Այս խորագրի վերջին նյութերը