Աշխարհ

29.03.2018 15:47


Վենգերը հիվանդության պատճառով բաց է թողել նախախաղային ասուլիսը

Վենգերը հիվանդության պատճառով բաց է թողել նախախաղային ասուլիսը

Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը չի մասնակցել Պրեմիեր լիգայի 32-րդ տուրի՝ «Սթոք Սիթիի» հետ հանդիպմանը նվիրված մամուլի ասուլիսին: 68-ամյա մասնագետը լրագրողների հետ զրույցը բաց է թողել հիվանդության պատճառով:

Ինչպես տեղեկացնում է «զինագործների» թվիթերյան էջը, Վենգերի փոխարեն նախախաղային մամուլի ասուլիսին ներկա է եղել մարզիչ Սթիվ Բոուլդը:

«Արսենալը» «Սթոք Սիթիին» կհանդիպի ապրիլի 1-ին:

Աղբյուրը՝ armsport.am

Այս խորագրի վերջին նյութերը