Աշխարհ

30.03.2018 14:53


«Արսենալ»-ն ու «Լիվերպուլ»-ը միևնույն տրանսֆերային նպատակն ունեն

«Արսենալ»-ն ու «Լիվերպուլ»-ը միևնույն տրանսֆերային նպատակն ունեն

«Հոֆենհայմ»-ի կիսապաշտպան Կերեմ Դեմիրբայը գրավել է անգլիական գերակումբների ուշադրությունը:

London Evening Standard-ի հաղորդմամբ՝ «Արսենալ»-ն ու «Լիվերպուլ»-ը դիտարկում են ընթացիկ մրցաշրջանից հետո 24-ամյա խաղացողի տրանսֆերը գնելու տարբերակը: Նրա տրանսֆերը գնահատվում է 20 միլիոն ֆունտ ստերլինգ:

Նախորդ ամռանը Դեմիրբայը Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկությունում իր նորամուտն է նշել Գերմանիայի հավաքականի կազմում:

Աղբյուրը՝ sportal.am

Այս խորագրի վերջին նյութերը