Աշխարհ

31.03.2018 14:11


Մխիթարյան. Ֆուտբոլիստ, ով ավելի հայտնի է, քան Քարդաշյանները. COPA90-ի անդրադարձը (տեսանյութ)

Մխիթարյան. Ֆուտբոլիստ, ով ավելի հայտնի է, քան Քարդաշյանները. COPA90-ի անդրադարձը (տեսանյութ)

«COPA90»-ը կարճամետրաժ ֆիլմ է պատրաստել Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին:

«Մխիթարյան. Ֆուտբոլիստ, ով ավելի հայտնի է, քան Քարդաշյանները» ֆիլմի ստեղծողները պատմում են Մխիթարյանի անցած ուղու, Հայաստանում նրա` հերոս լինելու հանգամանքի և այլ թեմաների մասին:

Հայ ֆուտբոլիստը պատմում է այն ակումբների մասին, որտեղ հանդես է եկել, կիսվում հիշողություններով:

Մխիթարյանին հարց է ուղղվել նաև այն մասին, թե արդյոք ինքը Հայաստանում ավելի՞ հայտնի է, քան Քարդաշյան քույրերը.

«Չգիտեմ: Կախված է նրանից, թե որ տեսանկյունից եք նայում»,-կեսկատակ-կեսլուրջ պատասխանել է Մխիթարյանը:

Մանրամասները` տեսանյութում:

Աղբյուրը՝ armsport.am

Այս խորագրի վերջին նյութերը