Աշխարհ

01.04.2018 11:49


Իբրահիմովիչը փայլուն նորամուտից հետո «համեստ» է արտահայտվել իր խաղի վերաբերյալ (տեսանյութ)

Իբրահիմովիչը փայլուն նորամուտից հետո «համեստ» է արտահայտվել իր խաղի վերաբերյալ (տեսանյութ)

«Լոս Անջելես Գելեքսիի» նորեկ Զլատան Իբրահիմովիչը փայլուն նորամուտ է ունեցել` դառնալով դուբլի հեղինակ ու հաղթանակ պարգևելով իր թիմին:

Խաղից հետո շվեդ հարձակվողն իր ոճի մեջ հայտարարություն է արել. «Ինձ թվաց, որ ես լսում էի երկրպագուների վանկարկումները, որոնք ասում էին՝ մենք ցանկանում ենք Զլատանին, մենք ցանկանում ենք Զլատանին, և ես տվեցի նրանց Զլատանին»,-ասել է Իբրահիմովիչը:

Նշենք, որ հարձակվողը խաղում իր առաջին գոլը խփել է 33 մետրից: MLS-ում դեռ ոչ մի խաղացողի չի հաջողվել նման հեռավորությունից գրավել մրցակցի դարպասը:

Աղբյուրը՝ armsport.am

Այս խորագրի վերջին նյութերը