Աշխարհ

01.04.2018 17:10


Պոգբան խոսել է ակումբը փոխելու և Մոուրինյուի հետ հարաբերությունների մասին

Պոգբան խոսել է ակումբը փոխելու և Մոուրինյուի հետ հարաբերությունների մասին

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան խոսել է Ժոզե Մոուրինյուի հետ հարաբերությունների և ակումբը փոխելու մասին.

«Այո՜, ես երբեք այսքան երկար ժամանակ չեմ անցկացրել պահեստայինների նստարանին, սակայն վստահ եմ, որ այս հանգամանքն ավելի կուժեղացնի ինձ: Պետք է անցնես նման փորձությունների միջով, որպեսզի ավելի հզոր դառնաս:

Ես ոչ մի խնդիր չունեմ Մոուրինյուի հետ: Նա է ընտրում թիմի կազմն, այլ ոչ թե ես: Եթե ցանկանում եք իմանալ, թե ինչու եմ այսքան քիչ խաղում, ապա հարցրեք նրան: Հարգում եմ նրա որոշումը:

Ես ասել եմ, որ մի օր կցանկանամ խաղալ Մեսսիի, Նեյմարի կամ Ռոնալդուի հետ, սակայն չեմ պատրաստվում փոխել ակումբս հենց հիմա»,-Պոգբայի խոսքերը մեջբերում է «Goal»-ը:

Աղբյուրը՝ armsport.am

Այս խորագրի վերջին նյութերը