Աշխարհ

01.04.2018 17:21


Նոր կադրեր են հրապարակվել «Զիմնյայա վիշնյա»-ից․ ինչպես են մարդիկ դժվարությամբ տարհանվել (տեսանյութ)

Նոր կադրեր են հրապարակվել «Զիմնյայա վիշնյա»-ից․ ինչպես են մարդիկ դժվարությամբ տարհանվել (տեսանյութ)

Կեմերովոյի «Զիմնյայա վիշնյա» առևտրի կենտրոնում մարտի 25-ին բռնկված հրդեհում քրոջը, կնոջը և 3 երեխաներին կորցրած Իգոր Վոստրիկովը կրակի տարածման առաջին րոպեների ամբողջական տեսանյութն է հրապարակել։

Նա նաև ցուցադրել է, թե ինչպես են մարդիկ խուճապահար տարհանվել։ Կադրերից երևում է, որ աստիճանավանդակը չափազանց նեղ է եղել և կուտակումներ են առաջացել։

Հիշեցնենք, որ նախօրեին էլ նա հրապարակել էր տեսանյութ, որում պատկերված էր, թե ինչ է կատարվել հրդեհից վայրկյաններ առաջ կինոդահլիճների դռների մոտ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը