Աշխարհ

02.04.2018 08:57


Վենգեր. «Դուր եկավ, որ Օբամեյանգը թույլ տվեց Լակազեթին իրացնել 11 մետրանոցը»

Վենգեր. «Դուր եկավ, որ Օբամեյանգը թույլ տվեց Լակազեթին իրացնել 11 մետրանոցը»

Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը մեկնաբանել է Պրեմիեր լիգայի 32-րդ տուրում «Սթոք Սիթիի» նկատմամբ տարած հաղթանակը:

«Վստահ եմ, որ «Արսենալը» հաղթեց թիմային ոգու շնորհիվ: Մեր թիմը կարողանում է պատասխանել: Ֆուտբոլիստները հանդես են գալիս միասին երկար ժամանակահատվածի ընթացքում: Առաջին խաղակեսում զգում էի, որ կարող ենք պարտվել: Պետք է արժանին մատուցել «Սթոք Սիթիին», որը լավ հանդես եկավ:

Դուր եկավ, որ Օբամեյանգը թույլ տվեց երկրորդ 11 մետրանոցն իրացնել Լակազեթին: Առատաձեռն հարձակվողները հազվագյուտ երևույթ են: Նման բաները թիմն ավելի լավն են դարձնում»,-Վենգերի խոսքը մեջբերում է BBC-ն:

Աղբյուրը՝ armsport.am

Այս խորագրի վերջին նյութերը