Աշխարհ

02.04.2018 10:16


Օբամեյանգն ասել է, թե ինչու 11-մետրանոց հարվածի իրավունքը զիջեց Լյակազետին

Օբամեյանգն ասել է, թե ինչու 11-մետրանոց հարվածի իրավունքը զիջեց Լյակազետին

«Արսենալ»-ի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը ասել է, թե ինչու ԱՊԼ-ի 32-րդ տուրի՝ «Սթոք Սիթի»-ի դեմ խաղում 2-րդ 11-մետրանոց հարվածի իրավունքը զիջեց թիմակից Ալեքսանդր Լյակազետին:

«Փոքր-ինչ մտահոգված էի, քանի որ չէի կարողացել «Ման. Սիթի»-ի դեմ խաղին հստակ իրացնել 11-մետրանոցը: Բայց ես մտածեցի, որ պետք է իրացնեմ և այդպես էլ արեցի: Ինչու՞ 2-րդ 11-մետրանոցը չիրացրեցի և հեթ-տրիկ չձևակերպեցի. Լյական նոր էր վերադարձել, իսկ ես արդեն երկու գոլ էի խփել, այդ պատճառով էլ գնդակը նրան տվեցի: Ալեքսը կրկին պետք վստահ լինի իր ուժերի վրա»,-գաբոնցու խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:

Աղբյուրը՝ sportal.am

Այս խորագրի վերջին նյութերը