Աշխարհ

04.04.2018 15:55


Հրդեհ է բռնկվել Մոսկվայի «Պերսեյ երեխաների համար» առևտրի կենտրոնում․ կա զոհ (տեսանյութ)

Հրդեհ է բռնկվել Մոսկվայի «Պերսեյ երեխաների համար» առևտրի կենտրոնում․ կա զոհ (տեսանյութ)

Մոսկվայի արևելյան հատվածում գտնվող «Պերսեյ երեխաների համար» առևտրի կենտրոնի 4-րդ հարկում հրդեհ է բռնկվել:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Լայֆ» պարբերականը, հրդեհի արդյունքում նախնական տեղեկություններով երկու մարդ է տուժել, որոնցից մեկը հրշեջ է: Շենքից տարհանվել է 115 մարդ:

ТАСС-ն էլ հայտնում է, որ տուժածներից մեկը հիվանդանոցի ճանապարհին մահացել է։ Նա առևտրի կենտրոնի աշխատակիցներից է եղել։ Տուժել է նաև երեք մարդ։

Հրդեհը համարվել է 2-րդ աստիճանի բարդության: Առևտրի կենտրոնը բացվել է 2009-ին: Կենտրոնում են տեղակայված մանկական հագուստի, կոշիկի, սայլակների, մանկական կահույքի, սննդի խանութներ: Վերջին հարկում գործում է «Աֆինա» ակումբը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը