Աշխարհ

04.04.2018 17:42


Մխիթարյանը ճանաչվեց «Արսենալի»՝ մարտ ամսվա լավագույն ֆուտբոլիստ ու լավագույն գոլի հեղինակ (տեսանյութ)

Մխիթարյանը ճանաչվեց «Արսենալի»՝ մարտ ամսվա լավագույն ֆուտբոլիստ ու լավագույն գոլի հեղինակ (տեսանյութ)

Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի համար մարտը հիանալի է դասավորվել «Արսենալում»:

Մեր ընտրանու ֆուտբոլիստը երկրորդ ամիսն անընդմեջ ճանաչվել է ամսվա լավագույն ֆուտբոլիստ՝ ձայների 58%-ով: Հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:

Լավագույնի կոչման համար պայքարում էր նաև Մեսութ Օզիլը, ով ստացել է ձայների 21%-ը և երկրորդն է:

Գրանիտ Ջական 13%-ով երրորդն է, իսկ Ռեմսին՝ 8%-ով չորրորդը:

Մխիթարյանի՝ «Միլանի» դարպասը խփած գնդակն էլ ճանաչվել է մարտի լավագույն գոլ՝ ստանալով ձայների 63 տոկոսը:

Լավագույն գոլի համար պայքարում Ռեմսիի՝ «Միլանի» դարպասը խփած գոլը եղել է երկրորդը (24%), իսկ Օբամեյանգի՝ «Ուոթֆորդի» դարպասն ուղարկած գոլը երրորդը (13%):

Աղբյուրը՝ armsport.am

Այս խորագրի վերջին նյութերը