Աշխարհ

04.04.2018 20:01


Մխիթարյանը կատակով մերժել է Վենգերի խնդրանքը (տեսանյութ)

Մխիթարյանը կատակով մերժել է Վենգերի խնդրանքը (տեսանյութ)

Եվրոպա Լիգայի քառորդ եզրափակչի ԲԿՄԱ-«Արսենալ» խաղից առաջ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Մխիթարյանի և Վենգերի մասնակցությամբ զվարճալի միջադեպ է տեղի ունեցել:

Ռուս լրագրողը հարց է տվել ֆրանսիացի մասնագետին, իսկ վերջինս մոռացել է կրել թարգմանության համար նախատեսված ականջակալները, և, բնականաբար, չի հասկացել լրագրողին:

Վենգերն ասել է, որ իր ընկերը (Մխիթարյանը - խմբ.) կարող է օգնել իրեն, ինչին Մխիթարյանը կատակով պատասխանել է. «Դա իմ աշխատանքը չէ, բոս»:

Տեսանյութն՝ այստեղ։

Աղբյուրը՝ sportal.am

Այս խորագրի վերջին նյութերը