Աշխարհ

05.04.2018 11:32


Վրաստանում հանք է փլուզվել․ կան զոհեր

Վրաստանում հանք է փլուզվել․ կան զոհեր

Հանքագործներ են զոհվել Վրաստանի արևմուտքում գտնվող Տղիբուլի քաղաքում հանքի փլուզման հետևանքով: Դեպքը տեղի է ունեցել ապրիլի 5-ին՝ ժամը 4:00-ի սահմաններում:

Մետալուրգիայի և հանքարդյունաբերական արհմիության ներկայացուցիչ Թենգիզ Դոլաբերիձեն լրագրողներին հայտնել է, որ տեղեկատվություն կա վեց հանքագործների զոհվելու մասին, ևս 3-ն էլ վիրավոր է:

Նախնական տեղեկությունների համաձայն՝ թունելներից մեկում փլուզվել է տանիքը:

ՆԳՆ-ն հետաքննություն է սկսել Քրեական օրենսգրքի 240-րդ հոդվածով՝ լեռնային և այլ շինարարական աշխատանքներում անվտանգության կանոնների խախտումը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը