Աշխարհ

05.04.2018 14:24


Մխիթարյան. Ցանկանում եմ անունս գրել «Արսենալի» պատմության մեջ

Մխիթարյան. Ցանկանում եմ անունս գրել «Արսենալի» պատմության մեջ

Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հարցազրույց է տվել բրիտնական հեղինակավոր «FourFourTwo» ամսագրիին:

Խոսելով «Մանչեսթեր Յունայթեդից» «Արսենալ» տեղափոխության մասին` Մխիթարյանն ասել է.

«Երբ լսեցի, որ կարող եմ տեղափոխվել «Արսենալ», ասացի` «Այո, ցանկանում եմ անել դա»: Երկու անգամ չեմ մտածել: Ինձ համար կարևոր է հարձակողական թիմում խաղալը: Ավելի լավ մեկնարկ չէի կարող պատկերացնել: Կարոտել էի հարձակողական ֆուտբոլ խաղալը: «Արսենալին» եմ միացել, քանի որ Վենգերը ցանկանում էր ինձ տեսնել իր թիմում, ոչ թե որովհետև ցանկանում էր փոխարինել Սանչեսին: Մենք տարբեր ֆուտբոլիստներ ենք` տարբեր հնարավորություններով և որակներով, այնպես որ ես կփորձեմ ներդնել իմ ողջ ուժերն այս ակումբի համար»,-ասել է Մխիթարյանը:

Հայ ֆուտբոլիստը նաև նշել է, որ ցանկանում է իր հետքը թողնել «Արսենալի» պատմության մեջ.

«Ցանկանում եմ անունս գրել «Արսենալի» պատմության մեջ և դառնալ ակումբի լեգենդը: Ցանկանում եմ շատ գոլեր խփել, փոխանցումներ կատարել և տիտղոսներ նվաճել, որպեսզի երջանկացնեմ երկրպագուներին»:

«FourFourTwo»-ի կայքում հաղորդվում է, որ Մխիթարյանի ամբողջական հարցազրույցը հնարավոր է կարդալ ամսագրի` մայիս ամսվա համարում:

Աղբյուրը՝ armsport.am

Այս խորագրի վերջին նյութերը