Աշխարհ

05.04.2018 21:24


Թբիլիսիի հեռուստաաշտարակը կդառնա զբոսաշրջային կենտրոն

Թբիլիսիի հեռուստաաշտարակը կդառնա զբոսաշրջային կենտրոն

Թբիլիսիի հեռուստաաշտարակը ծրագրվում է վերածել քաղաքի հայտնի զբոսաշրջային կենտրոններից։ Ավելի քան 270 մ բարձրության վրա տեղակայված կլինի ռեստորան և զբոսաշրջիկների համար նախատեսված այլ կառույցներ: Այս մասին տեղեկացնում է «Ռուսթավի 2» հեռուստաընկերությունը:

Վրաստանի Հանրային հեռուստառադիոընկերությունն արդեն մրցույթ է հայտարարել նախագծի իրականացման համար։ Թբիլիսիի հեռուստաաշտարակ բարձրանալու համար անհրաժեշտ կլինի նաև կառուցել վերելակ:

Աղբյուրը՝ aliq.ge

Այս խորագրի վերջին նյութերը