Աշխարհ

05.04.2018 20:35


Ադրբեջանի ԶՈւ զինծառայող է մահացել

Ադրբեջանի ԶՈւ զինծառայող է մահացել

Երեկ՝ 2018թ. ապրիլի 4-ին ադրբեջանցի օգտատերերը սոցցանցերում տարածել են տեղեկություն ապրիլի 3-ին մահացած Ադրբեջանի ԶՈւ զինծառայող, 1992թ. ծնված լեյտենանտ Աբդուլլաև Նուրիդ Չինգիզ օղլուի (Abdullayev Nurid Çingiz oğlu) մասին:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կորուստի մասին ոչինչ չի հայտնել:

Զինծաայողը թաղվել է ապրիլի 4-ին Բաքվից արևելք գտնվող Գոբու բնակավայրում: Մահվան հանգամանքները դեռևս անհայտ են: Աբդուլլաև Նուրիդը զորակոչվել էր Խեթայի շրջանից, իսկ 2013թ. ավարտել էր Ադրբեջանի Հեյդար Ալիևի անվան բարձրագույն ռազմական դպրոցը:

Ընդհանուր առմամբ՝ բաց աղբյուրների հետազոտության արդյունքում հայտնի է դարձել 2018-ին մահացած Ադրբեջանի բանակի 9 զինծառայողի մասին։

Աղբյուրը՝ razm.info

Այս խորագրի վերջին նյութերը