Աշխարհ

06.04.2018 08:24


ԵԼ. Արսենալը լուրջ առավելությամբ կմեկնի Մոսկվա. Մխիթարյանը վնասվածք ստացավ (տեսանյութ)

ԵԼ. Արսենալը լուրջ առավելությամբ կմեկնի Մոսկվա. Մխիթարյանը վնասվածք ստացավ (տեսանյութ)

Եվրոպա լիգայի 1/4 եզրափակչի առաջին խաղում Լոնդոնի «Արսենալը» «Էմիրեյթսում» 4:1 հաշվով հաղթեց Մոսկվայի ԲԿՄԱ-ին:

Լոնդոնցիներն արդեն առաջին խաղակեսում չորս գնդակ ուղարկեցին մրցակցի դարպասը: Հաշիվը բացեց Աարոն Ռեմսին: Հյուրերը արագ հավասարեցրին հաշիվը` Գոլովինի ֆանտաստիկ գոլի շնորհիվ:

23-րդ րոպեին Լակազետը հստակ իրացրեց 11 մետրանոցը` առաջ մղելով իր թիմին:

28-րդ րոպեին Ռեմսին փայլուն գոլի հեղինակ դարձավ` իր հաշվին դուբլ գրանցելով: Ուելսի հավաքականի խաղացողից հետ չմնաց Լակազետը, ով 35-րդ րոպեին նույնպես խփեց այս խաղում իր երկրորդ գնդակը:

Հանդիպմանը մեկնարկային րոպեներից մասնակցում էր նաև Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը: Մեր ընտրանու կիսապաշտպանը վնասվածք ստացավ և փոխարինվեց 61-րդ րոպեին: Նրա փոխարեն խաղադաշտ դուրս եկավ Ալեքս Իվոբին:

Այսպիսով, «զինագործները» հաղթեցին 4:1 հաշվով ու պատասխան խաղից առաջ լուրջ առավելություն ստացան:

Պատասխան խաղը կկայանա ապրիլի 12-ին:

Աղբյուրը՝ armsport.am

Այս խորագրի վերջին նյութերը