Աշխարհ

06.04.2018 19:10


Վենգեր․ «Միկին շարքից դուրս է մնացել» (տեսանյութ)

Վենգեր․ «Միկին շարքից դուրս է մնացել» (տեսանյութ)

Լոնդոնի «Արսենալը» Եվրոպա լիգայի քառորդ եզրափակչի առաջին խաղում 4:1 հաշվով հաղթեց ԲԿՄԱ-ին:

Հանդիպման 61-րդ րոպեին վնասվածքի պատճառով փոխարինվեց Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:

«Միկին շարքից դուրս է մնացել և և չի կարող թիմին օգնել կիրակի կայանալիք խաղում: Մխիթարյանը հետազոտության կենթարկվի: Նա վախենում էր, որ վնասել է ծնկի կապանները: Ամեն ինչ պարզ կդառնա առաջիկայում: Դեռևս չգիտենք, թե որքան ժամանակով կբացակայի»,-ասել է լոնդոնցիների գլխավոր մարզիչ Արսեն Վենգերն ակումբի պաշտոնական կայքին տված հարցազրույցի ժամանակ:

Աղբյուրը՝ armsport.am

Այս խորագրի վերջին նյութերը