Աշխարհ

06.04.2018 21:31


Ինչո՞ւ է Մաքս Ֆադեևը լուսանկարվել հայկական եռագույնի ֆոնին

Ինչո՞ւ է Մաքս Ֆադեևը լուսանկարվել հայկական եռագույնի ֆոնին

Ռուսաստանի ամենահեղինակավոր պրոդյուսերներից մեկը` Մաքս Ֆադեևը Instagram–ի իր էջին Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ռուսաստանի դրոշների ֆոնին արված լուսանկար է հրապարակել։

Երաժիշտը պարզաբանել է իր քայլը։ Ֆադեևին պատկանող MALFA լեյբլի գրասենյակը գնալով մեծանում ու ընդլայնվում է։

«Մեզ մոտ աշխատում են մարդիկ տարբեր երկրներից, իսկ թե որ` կարող եք տեսնել լուսանկարի վրա։ Որոշեցի տեղադրել ազգային դրոշներն՝ ի նշան յուրաքանչյուր երկրի նկատմամբ հարգանքի։ Որպեսզի մենք հիշենք մեր արմատները»,-լուսանկարը մակագրել է Ֆադեևը։

Երաժիշտը համոզված է, որ դրոշներն ավելանալու են։ Ֆադեևն ընդգծել է, որ իր երաժիշտների երգերը լսում են աշխարհի գրեթե բոլոր երկրներում։

Նա վերջերս հայտարարել էր, որ սկսում է նոր ձևաչափով աշխատել` փոխելով բիզնես ռազմավարությունը. այժմ նա առցանց հարթակներ է ստեղծում նոր արտիստների համար, որտեղ յուրաքանչյուրը կարող է կիսվել իր ստեղծագործության դեմո տարբերակով և ստանալ Ֆադեևի կարծիքը։

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը