Աշխարհ

10.04.2018 07:43


Դիմադրության շարժման միջազգային օրն է

Դիմադրության շարժման միջազգային օրն է
Ապրիլի 10-ը Դիմադրության շարժման միջազգային օրն է:
Այն առաջացել է Երկրորդ աշխարհամարտի տարիներին՝ նվիրված ֆաշիստների դեմ պայքարող ժողովրդական շարժմանը:

Այդ շարժման անդամները Երրորդ ռեյխի ուժերի գրաված տարածքների բնակիչներն էին։ Նրանք պայքարում էին հակաֆաշիստական քարոզչության, գաղտնի գրականության հրապարակման և տարածման, գործադուլների ու դիվերսիաների միջոցով:

Դիմադրության շարժումը լայն տարածում է գտել հատկապես ԽՍՀՄ-ում, Ֆրանսիայում, Իտալիայում, Լեհաստանում, Հարավսլավիայում, Բուլղարիայում և այլ երկրներում, իսկ որոշ երկրներում այն վերաճել է ազգային-ազատագրական պայքարի:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը