Աշխարհ

10.04.2018 22:10


«Արսենալը» մտադիր է փոխել տեխնիկական հովահավորին

«Արսենալը» մտադիր է փոխել տեխնիկական հովահավորին

Լոնդոնի «Արսենալը» մտադիր է փոխել տեխնիկական հովահավորին, հաղորդում է Daily Star-ը:

Այս պահին «զինագործները» գործող պայմանագիր ունեն Puma ընկերության հետ, որը լոնդոնցիներին բերում է տարեկան 30 միլիոն ֆունտ ստերլինգ: Համաձայնագիրը նախատեսված է մինչև մրցաշրջանի ավարտը:

Հաղորդվում է, որ «Արսենալը» սկսել է բանակցել Adidas-ի հետ, որի հետ գործարքը պետք է բերի տարեկան նվազագույնը 40 միլիոն ֆունտ:

Այս պահին ամենամեծ գումարը տեխնիկական հովանավորներից ստանում է «Մանչեսթեր Յունայթեդը»՝ 75 միլիոն ֆունտ:

Աղբյուրը՝ armsport.am

Այս խորագրի վերջին նյութերը