Աշխարհ

11.04.2018 15:34


Թրամփ. «Պատրաստվի՛ր, Ռուսաստան»

Թրամփ. «Պատրաստվի՛ր, Ռուսաստան»

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Թվիթերում գրել է. «Ռուսաստանը խոստացել է ցած գցել Սիրիային հարվածող բոլոր հրթիռները: Պատրաստվի՛ր, Ռուսաստան, որովհետև նրանք կգան՝ գեղեցիկ, նոր և խելացի,-և ավելացրել է,-դուք չպետք է լինեք գազասպան կենդանու գործընկերը, ով սպանում է իր ժողովրդին և հաճույք ստանում»:

Սիրիային հարվածող հրթիռները ցած գցելու մասին հայտարարել էր Լիբանանում Ռուսաստանի դեսպանը:

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան արձագանքել է Թրամփի հայտարարությանը։

«Խելացի հրթիռները պետք է թռչեն ահաբեկիչների, այլ ոչ թե օրինական կառավարության ուղղությամբ, որը մի քանի տարի պայքարում է իր տարածքում միջազգային ահաբեկչության դեմ: Հա, ի դեպ, քիմիական զենքի արգելման կազմակերպության տեսուչներին զգուշացրե՞լ են, որ հիմա խելացի հրթիռները կոչնչացնեն երկրի վրա քիմիական զենքի օգտագործման բոլոր ապացույցները: Թե՞ մտադրության ողջ իմաստն է խելացի հրթիռների հարվածներով արագ ջնջել սադրանքի հետքերը, և միջազգային տեսուչներին այլևս ոչինչ չի մնա որպես ապացույց փնտրելու»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Զախարովան։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը