Աշխարհ

12.04.2018 13:48


«Տիտանիկ»-ից ուղարկված սիրային նամակը կվաճառվի աճուրդում (լուսանկար)

«Տիտանիկ»-ից ուղարկված սիրային նամակը կվաճառվի աճուրդում (լուսանկար)

Նամակը, որը գրել Էր «Տիտանիկի» փրկված ուղեւորուհի Քեյթ Բասը, շուտով աճուրդի կդրվի Մեծ Բրիտանիայում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Fox News-ը:

Նամակը գրվել Է 1912 թվականի ապրիլի 10-ին, այն օրը, երբ նավը Սաութհեմփթոնից (Անգլիա) սկսեց իր առաջին ուղերթը: Քեյթ Բասը երկրորդ դասի ուղեւորուհի Էր եւ, հիանալով նավով, տեղի ունեցած ամեն բան նկարագրել Է թղթի վրա: Նա թղթի բոլոր երեսներին գրել Է սեւ թանաքով: Հասցեատերը Փերսի Ջեյմսն Էր:

Ապրիլի լույս 15-ի գիշերը «Տիտանիկը» Ատլանտյան օվկիանոսում խորտակվել Է այսբերգին բախվելու պատճառով: Նավի վրա գտնվում Էր մոտավորապես 2 հազար 224 մարդ, որոնցից ավելի քան մեկուկես հազարը զոհվել են: Աղետի ազդանշանով ժամանած «Կարպատիա» շոգենավը փրկել Է 700-ից քիչ ավելի մարդկանց, որոնց թվում եղել Է նաեւ Քեյթ Բասը:

Նամակի հեղինակը մահացել Է 1972 թվականին 96 տարեկան հասակում: Այդ ժամանակվանից նամակը համարվում Է նրա հետնորդների սեփականությունը: Դրա նախնական արժեքը գնահատվում Է մոտավորապես 30 հազար դոլար, հաղորդել Է Sputnik-ը:

Այս խորագրի վերջին նյութերը