Աշխարհ

24.04.2018 13:43


10 զոհ Տորոնտոյում. հետիոտներին վրաերթի ենթարկած վարորդը Ալեք Մինասյանն է

10 զոհ Տորոնտոյում. հետիոտներին վրաերթի ենթարկած վարորդը Ալեք Մինասյանն է

Կանադայի Տորոնտո քաղաքում հետիոտների վրա ֆուրգոնի վրաերթը կարող Է ահաբեկչական գործողություն լինել, բայց հետաքննությունն այժմ քննում Է բոլոր վարկածները: Ինչպես հաղորդել Է ՏԱՍՍ-ը, ապրիլի 23-ին այս մասին հայտնել Է քաղաքի ոստիկանության պետ Մարկ Սանդերսը մամուլի ասուլիսի ընթացքում, որը հեռարձակել են Կանադայի ազգային հեռուստաալիքները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մենք ոչինչ չենք բացառում, բայց նկատի առնելով այն, ինչ մենք այժմ ունենք, դեռեւս վաղ Է եզրակացություններ անել: Հետաքննությունը շարունակվում Է: Մենք փորձում ենք պարզել շարժառիթները»,-հայտարարել Է նա՝ պատասխանելով ահաբեկչական գործողության հնարավորության վերաբերյալ հարցին: Ըստ որում ոստիկանության պետը նշել Է, որ «այս ակցիան վաղօրոք նախապատրաստվածի տեսք ունի»:

Սանդերսը նաեւ հայտնել Է, որ ձերբակալված վարորդի հետ, որը Ռիչմոնդի 25-ամյա բնակիչ Ալեք Մինասյանն Է, այժմ աշխատում են քննիչները, նա հրաժարվել Է որեւիցե մանրամասնություն հայտնել: Վրաերթի հետեւանքով 10 մարդ զոհվել Է, եւս 15-ը վիրավորվել:

Ոստիկանության պետը ճշտել Է, որ արտակարգ պատահարը տեղի Է ունեցել ապրիլի 23-ին տեղական ժամանակով 13:26-ին (Երեւանի ժամանակով 21:26-ին) Տորոնտոյի հյուսիսային մասի Յանգ փողոցում: Ավտոմեքենայի վարորդը ձերբակալվել Է ոստիկանության կողմից:

Այս խորագրի վերջին նյութերը