Աշխարհ

24.04.2018 17:08


Այն շատ թանկ գործընկեր Է մեզ համար. Կրեմլը հուսով Է, որ Հայաստանում կպահպանվի կայունությունը

Այն շատ թանկ գործընկեր Է մեզ համար. Կրեմլը հուսով Է, որ Հայաստանում կպահպանվի կայունությունը

Կրեմլը գոհունակությամբ Է նշում, որ Հայաստանում իրադրությունը չի գնում ապակայունացման ճանապարհով, ակնկալում Է կայունության պահպանումը եւ քաղաքական կոնսենսուսի ձեռքբերումը: Այս մասին տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը:

«Առայժմ մենք տեսնում ենք, որ իրադրությունը բնավ չի ընթանում ապակայունացման ճանապարհով, ինչը գոհացնող Է»,-լրագրողներին հայտարարել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Նա ընդգծել Է. «Այն ամենը, ինչ տեղի Է ունենում Երեւանում, մեր հայ բարեկամների, գործընկերների ու դաշնակիցների ներքին գործն Է: Այն շատ թանկ գործընկեր Է մեզ համար, որի հետ մենք շատ լայն կապեր ունենք ե՛ւ տնտեսության, ե՛ւ մշակույթի բնագավառում եւ այլն, եւ այլն»:

«Մենք հուսով ենք, որ երկրում կպահպանվի կարգուկանոնը, կայունությունը եւ որ ամենամոտ ժամանակներս, արդեն տեսանելի հեռանկարում ի հայտ կգան քաղաքական այն կոնֆիգուրացիայի ուրվագծերը, որը կդառնա բոլոր այն ուժերի կոնսենսուսը, որոնք ներկայացնում են հայ ժողովուրդը»,-նշել Է Կրեմլի ներկայացուցիչը:

Դրա հետ մեկտեղ Պեսկովն ասել Է, որ Հայաստանում եւ Ուկրաինայում տեղի ունեցած իրադարձություները համեմատելն անտեղի Է: «Ես զուգահեռներ չԷի անցկացնի, որովհետեւ իրադրությունը միանգամայն տարբեր Է, եւ հազիվ թե այստեղ կարելի Է ուղղակի զուգահեռներ անցկացնել»,-ասել Է Կրեմլի ներկայացուցիչը լրագրողներին:

Նրա խոսքով՝ «իհարկե, դեռ պետք Է վերլուծել այդ իրադրությունը (Հայաստանում), մենք շատ ուշադիր հետեւում ենք դրան»:

«Այժմ ես կարող եմ ասել, որ Ուկրաինայի հետ ինչ-ինչ ասոցիացիաներ անցկացնելն այստեղ անտեղի Է»,-ընդգծել Է Պեսկովը:

Կրեմլի ներկայացուցիչը նաեւ հայտնել Է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն առայժմ հեռախոսազրույցներ չի ունեցել ո՛չ Հայաստանի պաշտոնաթող վարչապետ Սերժ Սարգսյանի, ո՛չ Էլ հանրապետության կառավարության ղեկավարի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի հետ:

«Ո՛չ, նախագահը դեռեւս շփումներ չի ունեցել Սարգսյանի կամ Կարապետյանի հետ»,-ասել Է Պեսկովը եւ հիշեցրել, որ ապրիլի 23-ի երեկոյան հեռախոսազրույց Է կայացել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի եւ Կարեն Կարապետյանի միջեւ:

Այս խորագրի վերջին նյութերը