Աշխարհ

30.04.2018 13:04


Մոսկվա-Գյումրի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Մինվոդիում

Մոսկվա-Գյումրի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Մինվոդիում

Մոսկվայից Գյումրի ուղևորվող ինքնաթիռն այսօր արտակարգ վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում։ Այս մասին տեղեկացնում են ռուսական լրատվամիջոցները։

Հարկադիր վայրէջքը պայմանավորված է եղել սրահում ծխող ուղևորով։

ՌԴ Ներքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իրինա Վոլկի խոսքով՝ վարչական արձանագրություն է կազմվել 1974 թվականին ծնված ուղևորի նկատմամբ, որը սրահում ծխել է:

Օդանավն արտակարգ վայրէջք է կատարել, օգնության են եկել տրանսպորտային ոստիկանության աշխատակիցները:

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը