Աշխարհ

04.05.2018 09:19


ԵԼ. «Արսենալն» անզոր էր. «Աթլետիկոն» հաղթեց ու դուրս եկավ եզրափակիչ (տեսանյութ)

ԵԼ. «Արսենալն» անզոր էր. «Աթլետիկոն» հաղթեց ու դուրս եկավ եզրափակիչ (տեսանյութ)

Եվրոպա լիգայի խաղարկությունում կայացան կիսաեզրափակչի պատասխան հանդիպումները:

Մադրիդի «Աթլետիկոն» սեփական հարկի տակ ընդունեց «Արսենալին»: Թիմերի միջև առաջին խաղն ավարտվել էր ոչ-ոքի` 1:1 հաշվով:

Պատասխան խաղում հաշիվը բացեցին մադրիդցիները: Առաջին խաղակեսի վերջում Կոստան Գրիզմանի փոխանցումից հետո առաջ մղեց իր թիմին:

Հանդիպման մնացած ժամանակահատվածում «Արսենալը» փորձում էր հետ բերել կորցրածը, սակայն Վենգերի թիմի մոտ ոչինչ չստացվեց: «Աթլետիկոն» հաղթում է 1:0 հաշվով ու դուրս գալիս եզրափակիչ:

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խաղը սկսեց «զինագործների» պահեստայինների նստարանից ու փոխարինման մտավ 68-րդ րոպեին:

Եվրոպա լիգայի եզրափակիչ հանդիպումը կկայանա մայիսի 16-ին` Լիոնում, որտեղ «Աթլետիկոն» կմրցի «Մարսելի» հետ:

Աղբյուրը՝ armsport.am

Այս խորագրի վերջին նյութերը