Աշխարհ

05.05.2018 18:14


Վենգեր. ՉԼ-ում չհայտնվելը կարող է բարդացնել «Արսենալի» աշխատանքը տրանսֆերային շուկայում

Վենգեր. ՉԼ-ում չհայտնվելը կարող է բարդացնել «Արսենալի» աշխատանքը տրանսֆերային շուկայում

«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգեր, ով ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա զբաղեցրած պաշտոնից, կարծիք է հայտնել, որ թիմի` հաջորդ մրցաշրջանում Չեմպիոնների լիգայում չխաղալը կարող է բարդացնել ակումբի աշխատանքը տրանսֆերային շուկայում.

«Այո', դա այդպես է, բայց կարծում եմ` մենք բավականաչափ որակյալ խաղացողներ ունենք թիմում: Միշտ կարելի է գտնել մեկ կամ երկու ֆուտբոլիստի, ովքեր ուրախությամբ կտեղափոխվեն «Արսենալ»: Չգիտեմ` որքանով դժվար կլինի նրանց գտնելը: Ակումբին հաջողություններ եմ մաղթում և լավ արշավ` տրանսֆերային շուկայում»,-Վենգերի խոսքերն է փոխանցում «Sky Sports»-ը:

Հիշեցնենք` «Արսենալը» վաղուց զրկվել է Անգլիայի առաջնության արդյունքներով Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճելու տեսական շանսերից:

Մրցաշարին որակավորվելու ակումբի միակ շանսը մնացել էր Եվրոպա լիգայում հաղթանակը, սակայն մրցաշարի կիսաեզրափակչում «զինագործները» պարտվեցին Մադրիդի «Աթլետիկոյին» և դուրս մնացին հետագա պայքարից:

Աղբյուրը՝ armsport.am

Այս խորագրի վերջին նյութերը