Աշխարհ

06.05.2018 21:37


Արսենալ-Բարնլի` 5:0. Արսենալը փայլեց Վենգերի վերջին տնային խաղում (տեսանյութ)

Արսենալ-Բարնլի` 5:0. Արսենալը փայլեց Վենգերի վերջին տնային խաղում (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 37-րդ տուրում Լոնդոնի «Արսենալը» «Էմիրեյթսում» ջախջախեց «Բարնլիին»:

Լոնդոնցիների գլխավոր մարզիչ Արսեն Վենգերի համար սա վերջին տնային խաղն էր, որտեղ «զինագործները» կարողացան հաղթել 5:0 հաշվով:

Իր հաշվին դուբլ գրանցեց Պիեր-Էմերիկ Օբամեյանգը: Մեկական անգամ էլ գոլի հեղինակ դարձան Լակազետը, Կոլաշինացը և Իվոբին:

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հայտավորված էր խաղին և դաշտ դուրս եկավ մեկնարկային րոպեներից: Մեր ընտրանու ավագը մասնակցեց ամբողջ հանդիպմանը:

Այս խաղից հետո «Արսենալը» 60 միավորով զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը: «Բարնլին» 54 միավորով 7-րդն է:

Աղբյուրը՝ armsport.am

Այս խորագրի վերջին նյութերը