Աշխարհ

07.05.2018 12:29


Ադրբեջանում տեղի ունեցած ավտովթարը 7 մարդու կյանք է խլել

Ադրբեջանում տեղի ունեցած ավտովթարը 7 մարդու կյանք է խլել

Ադրբեջանում այսօր առավոտյան տեղի ունեցած ավտովթարի հետևանքով 7 մարդ է զոհվել: APA գործակալության տեղեկություններով` վթարը տեղի է ունեցել Սաբիրաբադի շրջանի Շահրիյար գյուղում:

Նախնական տեղեկությունների համաձայն՝ գյուղի բնակիչներից մեկին պատկանող տրակտորը և դրան կցված քարշակը շուռ են եկել և հայտնվել մոտակա ջրանցքում:

«Բոլոր զոհերը նույն ընտանիքի անդամներ են»,-նշված է ադրբեջանական գործակալության հաղորդագրության մեջ:

Աղբյուրը՝ Ազատություն

Այս խորագրի վերջին նյութերը